Մինսկում քննարկել են ԵԱՏՄ շրջանակում էներգառեսուրսների ընդհանուր շուկա ստեղծելու հարցը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում էներգառեսուրսների ընդհանուր շուկա ստեղծելու հարցը քննարկվել է Մինսկում, որտեղ սեպտեմբերի 9-ին կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Բելառուսի փոխվարչապետ Վիկտոր Կարանկևիչի, ինչպես նաև Բելառուսի էներգետիկայի նախարար Ալեքսեյ Կուշնարենկոյի հետ:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայնեցման ընթացքը:

 «Պայմանագրերի նախագծերի համաձայնեցման ավարտը կախված է շուկաների ձևավորման սկզբունքային հարցերի շուրջ կողմերի կոնսենսուսից»,-նշել է Կոժոշևը:

Կողմերն ընդգծել են զգայուն հարցերի կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու և դրանց վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումներ որոնելու անհրաժեշտությունը՝ միության մարմինների նիստերում հետագա քննարկման համար:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության ընդհանուր ուղղություններին վերաբերող հարցերի:

Sputnik Արմենիա