Գերմանացի իրավապաշտպան․ Ադրբեջանը վտարյալ պետություն է

Բաքվի ռեժիմը էթնիկապես զտված Ստեփանակերտում Արցախի պետական ​​համալսարանի դիմաց մի քանի բնակելի շենքեր է ավերել, թեև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է թույլ տալ հայ բնակչության վերադարձը։

Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանացի իրավապաշտպան Դասթին Հոֆմանը։

«Այլ վայրերում ավերվել են ամբողջ գյուղեր, որտեղ դարերով հայեր են ապրել (օրինակ՝ Քարին տակը):

Ադրբեջանը վտարյալ պետություն է»,- գրել է գերմանացի իրավապաշտպանը։

News.am