2024-09-10 09:41
Լրատվական գործակալություններ
0
Գերմանացի իրավապաշտպան․ Ադրբեջանը վտարյալ պետություն է
Բաքվի ռեժիմը էթնիկապես զտված Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի դիմաց մի քանի բնակելի շենքեր է ավերել, թեև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է թույլ տալ հայ բնակչության վերադարձը։
Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանացի իրավապաշտպան Դասթին Հոֆմանը։
«Այլ վայրերում ավերվել են ամբողջ գյուղեր, որտեղ դարերով հայեր են ապրել (օրինակ՝ Քարին տակը):
Ադրբեջանը վտարյալ պետություն է»,- գրել է գերմանացի իրավապաշտպանը։
News.am