PACIFIC CLIMATE WARRIORS․ ՄԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՆԱՉ ՓԻԱՌԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵՆՔ
Pacific Climate Warriors-ի անդամ Ջոզեֆ Զեյն Սիկուլուն բաց նամակ է հղել նոյեմբերին Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախագահ նշանակված Մուխթար Բաբաևին, հայտնում է Climate Home News-ը։ Նամակում նշվում է.
«Որպես խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ՝ մեզ կլիմայական գործողություններ են պետք, ոչ թե Ադրբեջանի կանաչ PR-ը:
Որպես COP29 գագաթնաժողովի հյուրընկալող՝ Բաքուն պետք է դադարեցնի հանածո վառելանյութերի ընդլայնումը, էլ ավելի կրճատի արտանետումները և աշխատի կլիմայի ֆինանսավորման հավակնոտ նպատակի ուղղությամբ: Վերջերս դուք այցելեցիք իմ հայրենի կղզին, որտեղ ձեր թիմը ականատես եղավ հորդառատ անձրևների և երկրաշարժի: Դուք ականատես եղաք՝ մեր ժողովուրդը որքան ընկալունակ է տարերային աղետների նկատմամբ և որքանով պետք է պատրաստ լինենք դրանց։
Կլիմայական ճգնաժամի սրացումը խորացնում է առանց այն էլ ավերիչ աղետները, և անցյալ շաբաթ, որպես COP29-ի նշանակված նախագահ, այստեղ՝ Տոնգայում դուք հանդիպեցիք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Դուք պարտավորվել եք ուժեղացնել Խաղաղօվկիանոսյան կղզու ձայները և COP29-ին ընդառաջ ավելի ճկուն, կայուն ապագա կառուցել: Սակայն մեզ գործողություն է անհրաժեշտ: Հանածո վառելանյութերը այս ճգնաժամի հիմքում են, հանածո վառելիքները սպառնում են մեր կղզիներին:
Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կլիմայական ճգնաժամին ամենաքիչն է նպաստել, սակայն դրա դեմ մենք ամենաուժեղ պայքարն ենք մղում: Խաղաղ օվկիանոսի կղզի երկրները պարտավորվել են մինչև 2050 թվականը հասնել մաքուր զրոյի և 100%-ով վերականգնվող էներգիայի նպատակների: Վերականգնվող էներգիայի աղբյուրի անցնելը հույս և գոյատևում է նշանակում:
Սակայն այս տարի Իլհամ Ալիևը հանածո վառելիքն «աստվածների ընծա» անվանեց: Խաղաղ օվկիանոսում մեզ համար նման խոսքերը սոսկ անփույթ ասված խոսքեր չեն, այլ՝ դաժան խոսքեր: Մեր տները վտանգի տակ են, և խաղաղօվկիանոսյան մեր տների պահպանումը նշանակում է հանածո վառելիքի ընդլայնման բացակայություն:
Ադրբեջանի նպատակն է ոչինչ չանել, մինչ դուք նախատեսում եք ընդլայնել արտահանման համար նախատեսված հանածո վառելանյութերը: Հանածո վառելիքի արդյունաբերությունը պատասխանատվության ենթարկելու փոխարեն, դուք արդյունաբերությանը գործունեությունը սովորականի պես շարունակելու հնարավորություն ընձեռող կանաչ փիառի հիմնադրամ ներդրեցիք: Հիմնադրամը թաքցնում է SOCAR-ի հանածո վառելիքի արտադրության շարունակական ընդլայնումը: 1 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամը կգործի շուկայական տոկոսադրույքներով՝ արտոնյալ ֆինանսավորման փոխարեն, ինչը կլիմայական իրական գործողությունների և փոխհատուցումների համար անհրաժեշտ հսկայական գումարների համեմատ խղճուկ ժեստ է, ձեր երկրի կործանարար բնապահպանական գործելակերպից ուշադրությունը շեղելու ցինիկ փորձ:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ դատարկ խոսքեր շռայլել: Ձեր պատասխանատվությունն է համոզվել, որ COP29-ը կհանգեցնի կլիմայի դեմ պայքարի ֆինանսավորման և հանածո վառելիքից արագ և վերջնական հրաժարման համար ֆինանսական ռեսուրսների նշանակալից պարտավորությունների:
Մենք նոր խարդախությունների կամ խաղերի համար ոչ ժամանակ ունենք, ոչ էլ համբերություն։ Մեզ անհրաժեշտ է ամբողջական և անհապաղ անցում հանածո վառելիքից և վերջ:
Ադրբեջանը մինչև նոյեմբեր պետք է հավակնոտ կլիմայական նպատակներ առաջ մղի, հատկապես եթե ցանկանում է՝ իրեն կլիմայի պատկառելի տանտեր համարեն։ Իսկական կլիմայական առաջնորդությունը կամընտրական չէ. դա նախապայման է կլիմայական գագաթնաժողովների կայացման համար, և, հետևաբար, պետք է հարգի և աջակցի մարդու իրավունքներն ու քաղաքացիական տարածությունը: Հիմա իրական պարտավորություններ ստանձնելու և դրանք կատարելու ճիշտ ժամանակն է»: