Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու վերաբերյալ։
«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28–ի դատվաճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատարազկման մեկ օրի դիմաց»,–Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։
ԱՆ Պրոբացիայի ծառայությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։
Sputnik Արմենիա