Ավագանին դադարեցրել է Գրիգոր Երիցյանի լիազորությունները

Երևանի ավագանին կողմ է քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։ Կողմ է քվեարկել ավագանու 33 անդամ։

Երևանի ավագանին փետրվարի 7-ի արտահերթ նիստում որոշել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված նիստում Երևանի ավագանու թափուր մանդատները հանձնել էր «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Դանիելյանին, Սուսաննա Մելիքյանին և «Ազգային առաջընթացից»՝ Արամ Մանուկյանին։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը որոշել էր դատական ​​հայց ներկայացնել Երևանի ավագանու դեմ՝ վիճարկելով Մարությանին մանդատից զրկելու փետրվարի 7-ի որոշումը։

Armenia Today