2024-09-10 14:04
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ԿԲ․ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ հասցնելով 7.5 տոկոսի
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 9.00 %, իսկ ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր այս տարվա հուլիսի 30-ին՝ այն իջեցնելով կրկին 0.25 տոկոսային կետով։