Հաջիզադե․ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու «պարտավորություն չի ստանձնել»

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու «պարտավորություն չի ստանձնել»։

«Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի հարցին, ապա Ադրբեջանը ռազմական հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին ազատ արձակելու պարտավորություն չի ստանձնել։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հումանիզմի սկզբունքին, ռազմագերիներից յուրաքանչյուրին հանձնեց Հայաստանին։ Մինչդեռ հայկական պետության կողմից ազատ արձակված ռազմագերիների զանգվածային ձերբակալություններն ու հալածանքները հատկապես տարակուսելի են այս պետության՝ իր քաղաքացիների նկատմամբ «հոգատարության» համատեքստում։

Մենք հայկական կողմին, որը տարբեր հարթակներում շարունակում է ագրեսիվ կերպով զրպարտել մեր երկրին, կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից»,-հայտարարել է Հաջիզադեն։

News.am