Բլինքեն․ ԱՄՆ-ը շուտով Գազայում հրադադարի համաձայնագրի նոր բանաձև կներկայացնի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրներն էլ «հանձնառու են Գազայում հակամարտությունը հնարավորինս արագ վերջ դնելուն»։
ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Կատարի և Եգիպտոսի հետ՝ գործարքի նոր բանաձևը մշակելիս «վերացնելու համար մնացած բացերը»: «Շատ շուտով մենք այս հարցը կներկայացնենք կողմերին և կտեսնենք՝ ինչ կասեն»,- նշել է նա։ Բլինքենը հավելել է, որ Խնդիրների ավելի քան 90%-ը համաձայնեցված են:
Նա միաժամանակ հայտարարել է, որ «տարածաշրջանում բոլորի մեծ շահագրգռվածությունը» կա հրադադարի հարցում՝ ընդգծելով, որ դա «ակնհայտորեն բխում է Իսրայելի շահերից»: Իր հերթին, Լամին հայտարարել է, որ «խնդիրների ավելի քան 90%-ը համաձայնեցվածության» վերաբերյալ գնահատականը բացարձակապես ճիշտ է. նշելով, որ այժմ «ամեն ինչ Նեթանյահուի և Սինվարի ձեռքերում է, ովքեր կօգնեն մեզ հատել սահմանագիծը և կնքել բանակցությունների սեղանին դրված գործարքը»։
Լամմին հավելել է, որ «ՀԱՄԱՍ-ը ապագայում չի կարողանա որևէ դեր խաղալ»։
News.am