2024-09-11 12:06
Լրատվական գործակալություններ
0
Սիյարտո․ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին
Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման փուլային ծրագիրը կհաստատվի նոյեմբերին՝ ԵՄ Խորհրդում հունգարական նախագահության ընթացքում:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել Է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև սկսվել է երեկ։
Բացի այդ, նոյեմբերին մեր նախագահության ընթացքում մենք կհաստատենք ԵՄ-Հայաստան գործընկերության ժամանակացույցը»,- նշել է Սիյարտոն։
Tert.am