2024-09-11 15:19
Լրատվական գործակալություններ
0
Շոյգու. Ռուսաստանը հավատարիմ է Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին, գրում է Mehr-ը։
Այս մասին Շոյգուն հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադiանի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», - ասել է Շոյգուն։
Իր ելույթում Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ:
News.am