2024-09-11 15:24
Լրատվական գործակալություններ
0
Կրեմլն ակնկալում է, որ Պուտինն ու Էրդողանը կշփվեն ԲՐԻԿՍ գագաթնաժողովում
Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կշփվի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովում։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի միջև շփումը տեղի կունենա մինչև տարեվերջ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Թուրքիան ԲՐԻԿՍ–ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, որը կդիտարկվի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
Sputnik Արմենիա