Էրդողան․ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեսաուղերձ է հղելով Ղրիմի պլատֆորմի առաջնորդների չորրորդ գագաթնաժողովին:

«Մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը անսասան է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է: Ղրիմի բռնակցումը, որը Թուրքիան չճանաչեց առաջին իսկ օրվանից, ավելի է խորացրել տառապանքը՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման հետ։ Մեր աջակցությունը նրա անկախությանը մնում է անփոփոխ, իսկ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է»,- ասել է Էրդողնը:

Վերջինս նաև ընդգծել է, որ Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ Ղրիմի թաթարների իրավունքների և բարեկեցության պաշտպանությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

AuroraNews.am