2024-09-12 09:25
Լրատվական գործակալություններ
0
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեր տեղեկություններով` մարզպետարանի պաշտոնատար անձը կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։