Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկը` 3,5:0,5

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով սկսեց պայքարը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Համաշխարհային շախմատային օլիմպիադայում։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Մալթայի թիմի հետ և առավելության հասավ 3,5:0,5 հաշվով։

Հայաստանի թիմից հաղթանակ տարան Հայկ Մ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649) և Կարեն Հ Գրիգորյանը (2569)։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) պարտիան ավարտեց ոչ ոքի։

Կանանց Հայաստանի հավաքականը մրցում է Տրինիդադ և Տոբագոյի թիմի հետ։

Օլիմպիադայում մինչև սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։

News.am