2024-09-12 10:55
Լրատվական գործակալություններ
0
Լոնդոնը Կիևին թույլ կտա «Storm Shadow» հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ
Ուկրաինային «Storm Shadow» հրթիռներով Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու թույլտվություն տալու որոշումն արդեն ընդունվել է, պնդում է Guardian թերթը ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բրիտանական կառավարության աղբյուրները հայտնել են, որ արդեն որոշում է կայացվել թույլ տալ Ուկրաինային օգտագործել «Storm Shadow» հրթիռները Ռուսաստանի թիրախների դեմ»,- ասվում է հրատարակության մեջ։
Tert.am