ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ. ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂ ԴՐԱԾ ԱՆՁԸ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞
Մոտ 1000 արցախցի երեխաներ կայցելեն Հունգարիա՝ ամառային ճամբար, օգոստոսին այնտեղ հանգստացել են արդեն 120 երեխաներ:
Նման նախաձեռնության մասին հանդիպման ժամանակ պայմանավորվել են ՀՀ աշխատանքի Նարեկ Մկրտչյանը և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Լավ, հասկացանք, Նարեկ Մկրտչյանը ՔՊի նխարար ա, իր հետ ամեն ինչ պարզ ա, բա այդ երեխաների ծնողների համար, օկ ա, որ իրենց երեխաներին ուղարկում են Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին նվիրած երկիր:
Ամենապրոթուրքական ու պրոադրբեջանական երկիր Եվրոպայում:
Մեկը չկա ասի, իմ երեխան այդ երկիր չի գնալու: Իրեն Արցախի նախագահի տեղ դրած անձը բա՞ն չունի ասելու այս թեմայով: Բա իրենց էլիտա կոչող մարդիկ ո՞ւր են: Թե իրենց երեխաներն էլ են այնտեղ գնալու:
Որևէ մեկին հետաքրքիր չի այդ երեխաները ի՞նչ սնունդ են ստանում, ո՞վ է մատակակարում այդ սնունդը, ի՞նչ կենսաչափական տվյալներ են վերցնում այդ երեխաներից, ովքե՞ր են երեխաների հետ աշխատող մարդիկ:
Ի՞նչ ներգործություն կարող է լինել երեխաների վրա ապագայում և հոգեբանական, և ֆիզիկական:
Ինչո՞ւ է այդ ծրագիրը արվում ոչ թե , օրինակ, բարեկամական Ֆրանսիայում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակից Հունգարիայի տարածքում:
Ի՞նչ հետազոտություն կամ էքսպերիմենտ է կատարվում այնտեղ այդ երեխաների հետ:
Ի՞նչ են ուզում ստանալ այդ երեխաներից ապագայում՝ Հունգարիայի մեջքի ետևում կանգնած մեր "ոխերիմ" հարևանները:
Ինչո՞ւ են բոլորը լռում այս թեմայով:
Տիգրան Քոչարյան, քաղտեխնոլոգ