Զելենսկին ԱՄՆ-ին է փոխանցել Ռուսաստանի տարածքում արևմտյան հրթիռների հարձակումների թիրախների ցանկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Ռուսաստանում հարձակումների համար թիրախների ցանկը, որոնց վերաբերյալ Կիևը խնդրում է չեղարկել հեռահար ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումները, ABC News-ին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի խորհրդականներից մեկը։

Զելենսկին պետքարտուղարին հանդիպել է սեպտեմբերի 11-ին Կիևում անցկացված Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի շրջանակում։ Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի նախագահը Բլինքենին ներկայացրել է արևմտյան զենքի կիրառման «մանրամասն ծրագիր», հանդիպման ավարտին որոշումներ չեն ընդունվել։

Բլինքենը հաստատել է, որ Զելենսկու հետ քննարկել է նշված թեման, ինչպես նաև «մի շարք այլ հարցեր»։ Պետքարտուղարության ղեկավարը հայտնել է, որ մանրամասները կհայտնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որի հետ սեպտեմբերի 13-ին կայցելեն Մեծ Բրիտանիա։

Ըտս Bloomberg-ի՝ բրիտանական իշխանությունները ևս Կիևին խնդրել են տրամադրել Ռուսաստանին հեռահար հարվածների ծրագիրը: Միևնույն ժամանակ, ինչպես գրում է The Guardian-ը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամիի հետ Զելենսկու հանդիպումից հետո Կիևը թույլտվություն է ստացել Storm Shadow հրթիռներով հարվածելու Ռուսաստանի թիրախներին։

News.am