Կայացել է Փաշինյանի հեռախոսազրույցն Էնթոնի Բլինկենի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Բլինկենը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել ապրիլի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

Sputnik Արմենիա