Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն արդարացվել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) արդարացվել է: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է պատգամավոր փաստաբան Ռուբեն Մելիյքանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դատարանը վճռել է նաև ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս` առողջությանը թեթև վնաս պատճառելը) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր»,– գրել է փաստաբանը։
Մելիքյանը տեղեկացրել է, որ լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1–ին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն էր տվել Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Աննա Վարդապետյանը 2024 թ. ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։
Sputnik Արմենիա