2024-09-13 15:46
Լրատվական գործակալություններ
0
Արցախի թեմն արցախցիներին կտրամադրի մկրտության և պսակադրության վկայականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արցախի թեմն արցախցիներին կտրամադրի մկրտության և պսակադրության վկայականները»,-այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Պարտադիր է մեզ համար, որ այն արցախցին, ով մկրտվել է ու պսակադրվել սուրբ եկեղեցու կանոններով, անպայման պետք է ստանա այդ վկայականները»,- ասել է Վրթանես Սրբազանը։
Արցախի թեմի առաջնորդի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
News.am