Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն 2 օրից կմեկնի Հայաստան։ Այս մասին սոցցանցերում գրել է Le Figaro ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։

«Նա Հայաստանում կլինի սեպտեմբերի 15-16-ը։ Անհրաժեշտ է բարձրացնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերի հայրենիք վերադառնալու թեման»,- նշել է Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։

News.am