ԻՀՊԿ. Իրանը մտադիր չէ հրաժարվել Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշումից

Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ։ Նշվում է նաև.

«Որպես տարածաշրջանային տերություն Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չի թուլացնել նրա ազդեցությունը։

Իրանի շահերի շրջանցմամբ տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական դիմադրության, և երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը բոլոր քաղաքական և ռազմավարական հարցերում»:

News.am