Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Փաստաբանը նշել է՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։

«Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:

News.am