2024-09-14 09:17
Լրատվական գործակալություններ
0
2 օր առաջ պաշտոնին վերականգնված Իգոր Սարգսյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Իգոր Սարգսյանը վարչապետի սեպտեմբերի 11-ի որոշմամբ էր վերականգնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Նշենք, որ Իգոր Սարգսյանը Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ակտիվ մասնակիցներից է:
News.am