Օվերչուկ․ Ռուսաստանը պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության սկզբունքներից

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է երեք պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել այստեղ՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- հայտարարել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերություններում առկա դժվարությունների մասին հարցին պատասխանելիս՝ ՌԴ փոխվարչապետն ընդգծել է «մեդիա միջավայրի» դերը։

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն, որ կա մեդիա միջավայր, և հաճախ այդ մեդիա միջավայր իսկապես բացասական է լինում:

Բայց կա իրական աշխարհ: Այսօր մենք անցանք իրական երկաթգծով և տեսանք կատարվել իրական աշխատանքը: Մենք ապրանքաշրջանառության իրական աճ ունենք, ինչը վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչների համար իրական աշխատանք կա: Եվ մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգում, ինչը հաճախ պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը:

News.am