ԻՀՊԿ․ Իրանը տիեզերք է արձակել «Չամրան-1» հետազոտական արբանյակը

Իրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է։ Այս մասին է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությունը։

«Այսօր առավոտյան «Չամրան-1» հետազոտական արբանյակը տիեզերք է արձակվել «Կաէմ-100» հրթիռակրի օգնությամբ և հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արբանյակի հիմնական խնդիրը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծրագրային և ապարատային ապահովման փորձարկումն է՝ ուղեծրային մանևրման տեխնոլոգիան ստուգելու համար:

Sputnik Արմենիա