Առգրավել են Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող ավտոմեքենան
Առգրավել են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարսգյանին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մեքենան առգրավել են նույն քրեական վարույթով, որով այժմ անցնում է Դավիթ Սարգսյանը։ Պատճառաբանել են, որ մեքենան տանում են, որպես ապօրինի ձեռք բերված գույք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։
Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, բայց այլ մանրամասներ չէր հայտնել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։
Ավելի ուշ ՔԿ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։