Զելենսկի. Ուկրաինան չի ստացել ԱՄՆ-ի թույլտվությունը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից թույլտվություն չի ստացել Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար։

Ըստ նրա, Կիևը փորձել է համոզել Վաշինգտոնին, որ թույլ տա ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։

«Բոլորը նայում են Միացյալ Նահանգների որոշումներին։ Բոլորը սպասում են նման որոշումների։ Դրանից հետո են որոշումներ կայացնում։ Սա ճիշտ է։ Դրա համար էլ մենք շատ էինք ուզում օգտագործել այդ զենքը և պարզապես այդ ինքնաթիռներով գրոհել ռազմաբազաները, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքները»,- Ուկրաինայի նախագահի խոսքն է մեջբերում РБК-Украина-ն։

Միևնույն ժամանակ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պարզապես ցանկանում է հարձակվել այն բազաների վրա, որոնք օգտագործվում են Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու համար։

«Այդ ինքնաթիռները, այդ ռեակտիվ ինքնաթիռները, այնտեղից նրանք ոչ միայն հրթիռներ են օգտագործում, այլ ամեն ամիս չորս հազար կառավարվող ռումբ են նետում, միայն մեր տարածքի արևելքում՝ չորս հազար ռումբ։ Եվ այդ ռումբերն ու հրթիռները հարվածում են Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը, դպրոցներին և էներգետիկային: Մեր ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը 80%-ով ավերված է։ Այդ կառավարվող ռումբերով»,- ասել է նա:

Զելենսկին նաև նշել է, որ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ արդեն ասել է, որ իրենք շատ երկար են սպասել։

«Այժմ Ռուսաստանը սկսել է իր ինքնաթիռները փխադրել 100, 150 կիլոմետրից մինչև 300, 500 կիլոմետր: Դրանից հետո ես ձեզ կասեմ, որ այժմ մեզ ավելի շատ թույլտվություններ են պետք»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

News.am