ՀԴԲ-ն հետաքննում է նախկին նախագահի դեմ ենթադրյալ նոր մահափորձը
Կրակոցներ են հնչել գոլֆի ակումբի մոտ, որտեղ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում։ Թրամփը կրակոցից մի քանի հարյուր մետր հեռու է եղել և ապահով, սակայն ՀԴԲ-ն հայտարարել է, որ միջադեպը «կարծես, մահափորձի տպավորություն է թողել է»:
«Նախագահ Թրամփը ապահով է», - ասել է նրա նախընտրական շտաբի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը:
Դեպքից չորս ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսում ՀԴԲ-ի, Գաղտնի ծառայության և տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ «Թրամփ» գոլֆի ակումբի մոտ մի տղամարդ է բերման ենթարկվել, ով փորձել է փախչել մեքենայով, իսկ գոլֆի դաշտի թփերի մոտ Կալաշնիկովի տիպի ինքնաձիգ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն։
Նախագահներին և նախկին նախագահներին պաշտպանող Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ իրենց աշխատակիցը նկատել է թփերից դուրս ցցված ատրճանակը և իր գործընկերների հետ անմիջապես կրակ է բացել։
Ապա վկան տեսել է, թե ինչպես է տղամարդը թփերի միջից վազում դեպի սև «Նիսանը», նստում մեքենան ու քշում։
Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել հարևան շրջաններից մեկի մայրուղուց: Տեղի ոստիկանության շերիֆի խոսքով՝ Գաղտնի ծառայության գործակալների փամփուշտները չեն դիպել տղամարդուն։
Թփերի մեջ հայտնաբերել են AK-47 տիպի ինքնաձիգ՝ օպտիկական դիտակետով, երկու ուսապարկ և GoPro տեսախցիկ։
Ասուլիսի մասնակիցները վստահեցրել են, որ Թրամփն անվտանգության մեջ է։ Նրանք բացատրել են, որ երբ նա գոլֆ է խաղում, անվտանգությունը միշտ մեկ կամ երկու անցք առաջ է շարժվում։ Տվյալ դեպքում նախկին նախագահն ու նախագահի թեկնածուն գտնվել է մի քանի շերտ այն կողմ, այսինքն՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կրակոցների վայրից։
Վարչական շրջանի շերիֆն ասել է, որ կասկածյալին արագորեն բերման են ենթարկել վկայի օգնությամբ. նա ոստիկաններին նկարագրել է տղամարդուն և նրա ավտոմեքենան՝ Nissan-ը, և նույնիսկ հիշել է համարանիշը:
Շուտով մեքենան նկատվել է հարևան Մարտին շրջան տանող մայրուղու վրա (Trump Golf Club-ը գտնվում է Փալմ Բիչ կոմսությունում):
Մարտին շրջանի ոստիկանությունը ստացել է այս տեղեկությունը, կանգնեցրել Nissan-ը և կալանավորել փախուստի դիմած տղամարդուն։
Այնուհետև վկային բերել են Մարտին շրջան և նա ճանաչել է ձերբակալվածին:
Ամերիկյան մի քանի առաջատար հեռուստատեսային ցանցեր և թերթեր, հղում անելով իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներին, հայտնում են, որ ձերբակալվածի անունը Ռայան Ուեսլի Ռութ է, նա 58 տարեկան է և Հավայան կղզիների բնակիչ։
Ձերբակալվածի անունը դեռ պաշտոնապես չի հաղորդվում։
Ֆլորիդայի Մարտին շրջանի շերիֆ Ուիլյամ Սնայդերը, որտեղ ձերբակալվել է տղամարդը, լրագրողներին ասել է, առանց նրա անունը նշելու, որ ձերբակալության ժամանակ իրեն հանգիստ է պահել, արտաքուստ՝ գրեթե ոչ մի զգացմունք:
«Նա երբեք չի հարցրել, թե ինչն են սխալ արել: Շուրջը ակնհայտորեն ոստիկաններ կային՝ հրացաններով, թարթող լույսերով, շատ բաներ էին կատարվում, բայց նա որևէ հարց չուներ», - ասել է Շերիֆ Սնայդերը:
News.am