Սեժուրնե․ Ֆրանսիան կշարունակի պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի»,– նշեց Սեժուրնեն։

Նշենք, որ Երևանն ու Փարիզը ռազմատեխնիկական մատակարարումների վերաբերյալ մի քանի պայմանագիր էին կնքել։ Ֆրանսիան Հայաստանին կմատակարարի CAESAR հաուբիցներ, ռադարներ, զրահամեքենաներ և զենիթահրթիռային համալիրներ։

Sputnik Արմենիա