Մամիջանյան․ Հայաստանը ՀՀԿ-ի օրոք նախատեսում էր գնել մոտ 2 500 անօդաչու

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վերազինման համար, ըստ մեր իշխանության պլանի, նախատեսվում էր գնել մոտ 2 500 անօդաչու թռչող սարք։ Դրանց մոտ կեսը պետք է տեղ հասցվեին և Զինված ուժերին տրամադրվեին արդեն 2020թ.։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ընթացքում իշանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որը հետագայում չգիտես ինչու որոշեց փոխել վերազինման պլանը։ «Անօդաչուների փոխարեն նա գնեց Սու-30 կործանիչներ, որոնք ղարաբաղյան պատերազմի ժամանակ չօգտագործվեցին։ Այ, թող դրա համար գնան ու ներողություն խնդրեն»,- ասել է Մամիջանյանը՝ արձագանքելով Փաշինյանի առավոտյան գրառմանը։

News.am