2024-09-16 16:08
Լրատվական գործակալություններ
0
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։
«Մուսա լեռան հուշահամալիրում.
1915 թվականի սեպտեմբերին 53 օր հերոսական դիմադրությունից հետո 4092 մուսալեռցի հայեր փրկվեցին ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիների կողմից և մազապուրծ եղան ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին», - գրել է Ստեֆան Սեժուրնեն։
News.am