Վերջին 1,5 տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում 1 շաբաթվա կտրվածքով կարմրուկի դեպք չի եղել

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում մեկ շաբաթվա կտրվածքով կարմրուկի դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշվում է, որ տարեսկզբից կարմրուկով 550 մարդ է վարակվել, որոնցից 330-ը երեխաներ են։

2023թ–ի մարտից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1095–ի։

Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1-6 տարեկան երեխաների համար` չպատվաստված երեխաների ծնողներին հորդորելով դիմել պոլիկլինիկաներ։

Հավելենք, որ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդի հետ շփում ունեցած և պատվաստման երկու չափաբաժինները չստացած անձինք։

Sputnik Արմենիա