Նարեկ Մալյանը 3 օրից ազատ կարձակվի

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու. գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Լրատվամիջոցներին, Մալյանի համախոհներին ու ընկերներին հայտնում եմ, որ ըստ ամենայնի՝ նա Վարդաշենի բանտից դուրս կգա ժամը 10:00-ին։

ՀԳ. Մալյանին բանտում ամեն անգամ այցելելիս սպասում էի, թե երբ է կալանավորական մասնաշենքի դարպասների մեջ հայտնվելու նրա լայն ժպիտն ու անմիջապես լսվելու նրա չարաճիճի «պրո՛նտո, սինյոր ադվոկատո»-ն։ Այնուհանդերձ, է՛լ չեմ ուզում տեսնեմ էդ պատկերը։ Շաբաթ օրվա այցելությունս - թվով 72-րդը - թո՛ղ լինի վերջինը։ Բա՛ստա, ամիկո միո»,-գրել է նա։

News.am