Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը

Շատ ուրախ եմ, որ ռազմավարական համագործակցություն է ձևավորվել Վրաստանի և Հայաստանի միջև, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ռազմավարական համագործակցությունը կխթանի երկու երկրների հարաբերությունների խորացմանը. «Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՀՀ վարչապետին՝ ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելու համար, որն առնչվում էր Աբխազիայից բնակիչների բռնի տեղահանմանը և վերադարձին։ Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեր հարաբերությունների դինամիկան շատ բարձր է, բարձրաստիճան այցերը հաճախակի են։ Մենք պարտավոր ենք այս դինամիկան պահպանել»։

Վրաստանի վարչապետը շեշտեց, որ Փաշինյանի հետ քննարկել են բոլոր ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Նա նաև ավելացրեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. «Դրանում պատրաստ ենք նաև մեր դերակատարումն ունենալ»։

Aysor.am