100-ից ավելի երեխա մասնակցեց Էլինա Ավանեսյանի վարպետության դասին Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էլինա Ավանեսյանը Երևանի Incourt Tennis Club-ում վարպետության դաս անցկացրեց հայ երեխաների հետ: Վարպետության դասին մասնակցեց թենիսով զբաղվող 100-ից ավելի երեխա Երևանից և տարբեր մարզերից:

 

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետը վարպետության դասից հետո լուսանկարվեց և ինքնագրեր բաժանեց երեխաների հետ:

Թենիսով զբաղվող երեխաներն ու պատանիները անվանի թենիսիստուհուն թույլ չէին տալիս լքել կորտը: Վարպետության դասից առաջ էլ Հայաստանի ներկայացուցիչը հանդիպեց արցախցի փոքրիկներին և նրանց Incourt Tennis Club-ում մեկամսյա դասընթացների այցեքարտեր նվիրեց:

Էլինա Ավանեսյանը Երևան էր ժամանել սեպտեմբերի 15-ին: Վաղը՝ սեպտեմբերի 17-ին Էլինան կնշի ծննդյան 22-րդ տարեդարձը:

News.am