2024-09-16 20:20
Լրատվական գործակալություններ
0
Ալիևը Բլինքենի հետ զրույցում դարձյալ երգել է ՀՀ Սահմանադրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին իր հին երգը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ագրեսոր երկրի ղեկավարը փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել՝ իբր հիմնված արդարադատության և միջազգային իրավունքի վրա, և որ իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է:
Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։
News.am