ՌԴ ԿԲ-ն պարզեցված պայմաններ կառաջարկի ԵԱՏՄ երկրների բանկերի և ներդրողների աշխատանքի համար

Ռուսաստանի կենտրոնական բանկը կմշակի կանոններ, որոնք կհեշտացնեն մասնաճյուղերի բացումը Ռուսաստանի Դաշնության բարեկամ երկրների բանկերի համար: Այս մասին ասվում է «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկայի զարգացման հիմնական ուղղությունները 2026-2027 թվականների համար» ակնարկում։

Ռուսաստանի բանկը նաև կշարունակի աշխատել գործընկեր երկրներից, այդ թվում՝ ԵԱՏՄ պետություններից ներդրողներին ռուսական ֆոնդային շուկա ուղիղ մուտք տրամադրելու ուղղությամբ:

Բացի այդ, հաշվի առնելով ազգային արժույթներով միջազգային հաշվարկների աճը, ԿԲ-ն նախատեսում է զարգացնել հեջավորման գործիքները արժութային տատանումներից պաշտպանվելու համար։ Եվրասիական ինտեգրման ևս մեկ ուղղություն կդառնա ԵԱՏՄ շրջանակներում աուդիտորական ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը:

Sputnik Արմենիա