2024-09-17 09:31
Լրատվական գործակալություններ
0
Բլինքենը վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ՝ սահմանների սահմանազատումը կարգավորելու վերաբերյալ համաձայնագիրը։
News.am