Ֆրանկ Շվաբե․ Ադրբեջանը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին

Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։

Դրա մասին սոցցանցերում գրել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, չի կարող շանտաժի ենթարկվել։ Պայմանները բավականաչափ պարզ են»,- գրել է նա։

Ըստ Շվաբեի՝ Ադրբեջանը պետք է համապատասխանի ԵԽԽՎ բոլոր կանոններին՝ առանց «եթե»-ների և «բայց»-երի:

News.am