Ֆրանսիան ֆինանսավորում է ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի իրականացման 80%-ը

Վեդիի ամբարտակի ծրագիրն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։

Դրա մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Դա հնարավորություն կտա ոռոգել 3200 հա գյուղատնտեսական նշանակության հողեր և միաժամանակ աջակցություն կլինի 5000 ագարակատերերի համար։ Ֆրանսիան աջակցություն է ցուցաբերում ենթակառուցվածքային ծրագրի իրականացմանը, որը Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունի»,- գրել է նախարարը։

News.am