ԵԱՏՄ-ում ռոումինգը չեղարկելու համար մինչև 2024 թվականի վերջ կներկայացվի ևս մեկ փաստաթուղթ

Մինչև 2024 թվականի վերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ՝ ԵԱՏՄ գործադիր մարմին) կներկայացնի միության տարածքում միջազգային ռոումինգում հաղորդակցությունների արդար սակագների մշակման կանոնների նախագիծ։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված մեկնաբանությունում ասել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը։

Խոսքը ԵԱՏՄ երկրների (ոչ երրորդ երկրների) միջև հաղորդակցության սակագների մասին է։

«Մինչև տարեվերջ այս կանոնների նախագիծը պետք է ներկայացվի ԵՏՀ կոլեգիայի հաստատմանը»,– հավելել է Մաքսիմովը։

Նախկինում ասվել էր, որ ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող է չեղարկվել 2025 թվականի առաջին եռամսյակում։ 2024 թվականի օգոստոսի վերջին Բելառուսի կապի նախարարությունը «Իզվեստիա»-ին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը աշխատում են միմյանց միջազգային հաղորդակցության սակագները ներքին մակարդակին հասցնելու ուղղությամբ:

Sputnik Արմենիա