2024-09-17 16:45
Լրատվական գործակալություններ
0
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը, հայտնում է Parisien թերթը։
Ըստ Le Figaro-ի՝ ընթացակարգը հաջողության հասնելու գրեթե ոչ մի շանս չունի։
Հիշեցնենք՝ նախաձեռնության հեղինակը ձախակողմյան «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցությունն է, որը դուրս էր մնացել կառավարության ձևավորման գործընթացից։
Mamul.am