Փորձագետ․ Թուրքիայում մտահոգված են Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումից
Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումը Թուրքիայում մտահոգություն է առաջացրել: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի այցը Ռուսաստան, ապա՝ Բաքու հենց դրանով է պայմանավորել։
Նրա կարծիքով՝ Անկարայում փորձում են հասկանալ Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առնչությամբ թե՛ Մոսկվայի, և թե՛ Բաքվի մոտեցումները։
«Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար այնքան կարևոր չեն, որքան հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի ստորագրումը։ Այդ առումով Թուրքիայի և Ադրբեջանի ընկալումները տարբերվում են միմյանցից։
Թուրքիան շահագրգռված է, որ այս փաստաթուղթը հնարավորինս շուտ ստորագրվի՝ 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակը փաստաթղթերով հիմնավորել համար։ Եվ այս իրավիճակը Թուրքիայի համար քայլ առաջ է, քանի որ նա ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը թուլացրել է»,- ընդգծել է Սաֆրաստյանը։
Նա հիշեցրել է, որ դար հետնապատկերում Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում է հաշտության պայմանագրի ստորագրումը, փորձելով մարտավարական հարցեր լուծել և Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզել։
«Ռուսաստանը գոհ կլիներ այս համաձայնագրից, եթե բանակցություններն ընթանային նրա միջնորդությամբ։ Սակայն այս պահին, հաշվի առնելով այն փաստը, որ դա չկա, նա այնքան էլ շահագրգռված չէ փաստաթղթի արագ ստորագրմամբ։ Մոսկվան շահագրգռված է գործընթացի հետաձգմամբ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա հանդես գալ միջնորդի դերում»,- հավելել է փորձագետը։
Նա նշել է, որ անցյալ տարվանից Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցում է նկատվում՝ Արևմուտքի պատժամիջոցների և Անկարայի վրա Միացյալ Նահագների ճնշման առնչությամբ։
«Տեղեկություններ կան, որ Թուրքիան նույնիսկ նվազեցնում է ռուսական գազի ներկրումը։ Ֆինանսապես Արևմուտքից կախված Թուրքիան հույսը դնում է վերջինիս վրա՝ մեղմելու համար տնտեսական խնդիրները, որոնք ի վիճակի են Էրդողանի համար ներքաղաքական բարդություններ առաջացնել ։
Ռուսաստանն իր հերթին դժգոհություն է արտահայում այդ առնչությամբ, ինչը դրսևորվում է Պուտինի՝ Թուրքիա այցի շարունական ձգձգմամբ»,- եզրափակել է Սաֆրաստյանը։