Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՌԱԿՈՂՄ ԱԿԱՆ Է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռատեղ ական է թե ՍԴ-ի համար, թե այս իշխանության, թե Հայաստանի համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով նրան, որ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն պետք է է քննի այդ կանոնակարգի սահմանադրականությունը, ապա ուղարկի ԱԺ:
«Հայաստանը շատ հապճեպ, կառավարության նիստին ներկայացվելուց հետո փաստաթուղթն ուղարկվեց ՍԴ: ՍԴ-ն սեպտեմբերի 10-ին աշխատանքային որոշում ընդունեց սեպտեմբերի 24-ին գործը քննելու համար: Նշեմ, որ «ՍԴ մասին. օրենքը եռամսյա ժամկետ է տալիս ընդհանուր վարույթ ընդունելուց հետո այս գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար: Բացի այդ ՍԴ մասին օրենքը ընդհանրական դրույթ ունի, որտեղ ասվում է, որ եթե որևէ փաստաթուղթ Հայաստանի ինքնիշխանության վրա ազդող դրույթներ ունի, անպայման եզրափակիչ մասում պետք է դրան անդրադարձ կատարել: Այս փաստաթուղթը, ճիշտ է, առաջին հայացքից տեխնիկական, կազմակերպչական բնույթի նորմեր է պարունակում, սակայն վտանգավոր նորմեր կան: Իմ գնահատմամբ այս փաստաթուղթը ՍԴ-ն իրավասու էլ չէ մասնակիորեն ու առանձին դիտարկել, և դա է ականը: Արդյոք ՍԴ-ն՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն խայտառակ գործընթացներից հետո համալրվեց յուրայիններով, տեխնիկական մասով կդիտարկի և կտա «բաղձալի» դրական եզրակացությունը, թե՞ պրոցեսը ամբողջականության մեջ կդիտարկի»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ի տարբերությունը Հայաստանի շտապողականության, Ադրբեջանն այս փաստաթուղթը չի ներկայացրել իր հանրությանը և որևէ վավերականության գործընթաց չի սկսել, Մելոյանն ասաց. «Այդ փաստաթղթի վերջին կետը տալիս է ուժի մեջ մտնելու կարգավորումները և այս փաստաթղթի ուժի մեջ մտնելու նախապայմանը այն է, երկու պետությունները ամփոփեն ներպետական գործընթացները և երկու պետություններում երբ կվավերացվեն և առկա կլինեն ուժի մեջ մտնելու փաստաթղթերը, նոր այս փաստաթուղթը գործող կհամարվի: Այսինքն եթե նույնիսկ Հայաստանի ՍԴ-ն դրական եզրակացություն տա, ԱԺ-ն էլ վավերացնի, այնուամենայնիվ, այն դեռևս ուժի մեջ մտած չի համարվելու, քանի դեռ նույն գործընթացը Ադրբեջանում չի արվել:
Հաջորդը, մենք կարող ենք մտավախություն ունենալ, որ կրկին մեզ մոլորեցնելու փորձ է արվելու և միակողմանի վավերացման արդյունքում այս անհեթեթ դրույթները մեր պետության պարանոցին փաթաթելու և իրենց հակաիրավական գործողություններին արդարացնելու փորձ է արվելու»,- ասաց Գոհար Մելոյանը:
Նա նկատեց, որ դեռևս 2020-ի նեյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը կամ դրան հաջորդած մի շարք փաստաթղթերը, որոնք իրենց ձևով հայտարարություններ էին, հուշագրեր էին, բայց բովանդակությամբ միջազգային պրակտիկայի համատեքստում միջազգային պայմանագրեր էին, պետք է անցնեն նույն ներպետական վավերացման գործընթացները, սակայն չեն անցել. «Այս սահմանադրական հանձնաժողովները արդեն 4 տարի գործում են: Էպոպեան Տավուշի մարզում հայկական տարածքների հանձնումն էր այս հանձնաժողովների գլխավորությամբ: Մեր օրենսդրությունը հստակ ասում է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեով, ինչը տեղի չի ունեցել: Իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ մենք զիջում ենք ոչ թե մեր տարածքները, այլ Ադրբեջանին ենք վերադարձնում իրենց տարածքները:
Այդ գյուղերը, որոնց մասին խոսվում է, վարչատարածքային բաժանման մասին օրենքով, հենց այսօրվա դրությամբ հանդիսանում են տավուշի մարզի գյուղեր: Այդ տարածքներում սեփականության իրավունքով ՀՀ քաղաքացիներին պատկանող գույքեր կան: Երրորդ, յդ տարածքներում ընտրական գործընթացներ են կազմակերպվել: Եթե դա ՀՀ տարածք չէ, ո՞նց են ընտրական տեղամաս ձևավորում»,- հայտարարեց Գոհար Մելոյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ներկայացրել որևէ հիմնավորում, ընթացակարգային հղում, թե ինչից է բխում այսպես կոչված սահմանազատման գործընթացը. «Հաջորդ ականն այն է, որ նախաբանում իրենք հղում անելով Ալմաթիի հռչակագրի սկզբունքին, հնարավորություն են տալիս, որ եթե հետագայում խաղաղության պայմանագիր է կնքվում են նոր սկզբունքներ, այդ սկզբունքներն են առաջնային համարվելու: Այսինքն իրենք Ալմաթիի հռչակագրից շեղվելու հնարավորությունը ուղղակիորեն սահմանում են: Հասկանալի է, որ դա բնավ հօգուտ Հայաստանի չի լինելու: Այս անհստակությունը հակասում է Հայաստանի շահերին»: