ՔԿ․ ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 3 անձ է կալանավորվել

ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նրանք Դոնի Ռոստով քաղաքում եռամսյա վճարովի հավաքներ են անցնել: Այդ նպատակով նրանք անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43–419–րդ (հանցագործության նախապատրաստությունը–իշխանությունը յուրացնելը) հոդվածներով:

Նշվում է, որ ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբին այլ անդամների նույնականացման ուղղությամբ։

Sputnik Արմենիա