«Դոսյեներ» կան ՀՀ պաշտոնյաների ունեցվածքի մասով. Փաշինյանը կզոհաբերի՞ թիմակիցներին

Արևմուտքը ՀՀ գործող պաշտոնյաների տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ «դոսյեներ» ունի, ուստի ՀՀ վարչապետ Փաշինյանը հնարավոր է իր թիմից ոմանց սկսի զոհաբերել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը գրում է` հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արևմուտքի ուշադրությանը։

«Նիկոլ Փաշինյանին արևմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։ Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին և ընդդիմադիր գործիչների դեմ, արևմտյան կառույցները լուրջ ուսումնասիրություններ են կատարել նաև գործող պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների, արտերկրում գտնվող նրանց տների և բանկերում դրվող գումարների վերաբերյալ։ Նրանք նաև դոսյեներ ունեն տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին, բայց ՀՀ իրավապահների քննության առարկան չեն դարձել»,– հայտնում է պարբերականը։

Նշվում է, որ չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել, որպեսզի ապացուցի, թե կոռուպցիայի դեմ պայքարը նախկին-ներկա չի ճանաչում, թիմակիցներին էլ կբացատրի` Արևմուտքի պահանջն է եղել։

Sputnik Արմենիա