2024-09-18 11:35
Լրատվական գործակալություններ
0
Փաշինյան․ ՀՀ իշխանությունը խնդիր չի դրել ԵԱՏՄ հետ առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել
ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այс մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:
«Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ ՄԵր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանությունները խնդիր չեն դրել ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել, այլ խնդիր են դնում ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ մյուս շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալներն ավելացնել։
Sputnik Արմենիա