Փաշինյան․ ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք
ԲՐԻԿՍ–ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:
«ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել` մասնակցելու ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին, որը հոկտեմբերին Կազանում է տեղի ունենալու։ Ես ընդունել եմ հրավերը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել` եթե լրացուցիչ որևէ անելիք լինի, ապա ՀՀ–ն պատրաստ է այն իրականացնել»,– նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջին անգամն է, որ ՀՀ ղեկավարը մասկնակցելու է ԲՐԻԿՍ—ի գագաթնաժողովին։
Սեպտեմբերի 6–ին հայտնի դարձավ, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:
Sputnik Արմենիա